Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 187 նոր դեպք: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Հայաստանում սեպտեմբերի 13-ին ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 45862 է: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 916 (+5) դեպք, մահվան ևս 282 (+1) դեպք այլ պատճառներով:
Այս պահին բուժվում է 3005 անձ: Ապաքինվել է 41659 անձ: