Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 107 նոր դեպք: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Հայաստանում սեպտեմբերի 14-ին ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 45969 է: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 919 (+3) դեպք, մահվան ևս 282 (+0) դեպք այլ պատճառներով:
Այս պահին բուժվում է 3075 անձ: Ապաքինվել է 41693 անձ: