Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն այսօր աշխատանքային այցով ժամանելու է Ռուսաստանի Դաշնություն։ Այս մասին հաղորդում է ԲԵԼՏԱ-ն՝ հղում անելով Բելառուսի առաջնորդի մամուլի ծառայությանը։
Սոչիում կայանալու է բելառուսական պետության ղեկավարի հանդիպումը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Բանակցություններն ընթանալու են «դեմ առ դեմ» ձևաչափով։
Երկրների առաջնորդները քննարկելու են տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության զարգացման վիճակն ու հեռանկարները, միութենական հարաբերությունների թեման, կքննարկեն միջազգային խնդիրները և տարածաշրջանային իրավիճակը, առաջացող մարտահրավերներին համատեղ արձագանքման հարցերը։