Իսրայելը նոր համընդհանուր կարանտին է հայտարարում՝ երեք փուլով:
Մասնավորապես, ըստ հաստատված պլանի` չորեքշաբթիից` սեպտեմբերի 16-ից, ուսումնական հաստատությունները (բացառությամբ հատուկ կարիքներ ունեցող երեխաների համար հատուկ դպրոցների) կդադարեցնեն աշխատանքը:
Հաջորդ ուրբաթ առավոտյան ժամը վեցից սկսվում է համընդհանուր կարանտինը: Այն նախատեսում է տեղաշարժի սահմանափակում և բոլոր առևտրային և այլ հաստատությունների աշխատանքի դադարեցում: Սա ներառում է այն ամենը, ինչ կապված է մշակույթի, հանգստի և ժամանցի հետ, ինչպես նաև` տուրիստական վայրերը: Հանրային սննդի կետերին թույլատրվում է առևտուր անել միայն պատվերներով և առաքմամբ:
Այցելել կթույլատրվի միայն առաջին անհրաժեշտության ապրանքներ վաճառող վայրեր: Գործելու են նաև հեռախոսների և աքսեսուարների վաճառքի կետերը, կապի ծառայություններ մատուցող հաստատությունները և բժշկական սարքավորումներ վաճառող խանութներ:
Պետական հաստատություններում աշխատավայրում ներկայությունը կկրճատվի աշխատուժի 30 տոկոսի չափով` բացառությամբ նույն «անհրաժեշտ ծառայությունների»:
Հասարակական տրանսպորտի աշխատանքը ևս կկրճատվի ընթացիկ փուլի սահմանափակումների համաձայն: