Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը սպասում է, որ հոկտեմբերին և նոյեմբերին Եվրոպայում կորոնավիրուսի հետևանքով մահվան դեպքերի թիվը կաճի, փոխանցում է AFP-ն՝ վկայակոչելով ԱՀԿ Եվրոպական տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Հանս Կլյուգեին։
«Իրավիճակը կբարդանա։ Մենք հոկտեմբերին, նոյեմբերին ականատես կլինենք ավելի բարձր մահացության»,- հայտարարել է Կլյուգեն։ Գործակալության հաղորդագրության մեջ նշվում է, որ մահվան դեպքերի թվի մեծացումը կապված կլինի Եվրոպայում համաճարակի նոր ալիքի պատճառով վարակումների դեպքի թվի աճի հետ։
Կորոնավիրուսի համավարակի սկզբից ևեթ աշխարհում վարակվել է ավելի քան 28,7 մլն մարդ, 920 հազարից ավելին մահացել է։