Ճապոնիայի նախարարների կաբինետի գործող գլխավոր քարտուղար Յոսիհիդե Սուգան ընտրվել է երկրում կառավարող Լիբերալ-դեմոկրատական կուսակցության (ԼԴԿ) նոր նախագահ՝ այդ պաշտոնում փոխարինելով վարչապետ Սինձո Աբերին: Կուսակցական համագումարը տեղի է ունեցել սեպտեմբերի 14-ին Տոկիոյում:
Սուգայի թեկնածությունը պաշտպանել է քվեարկությանը մասնակցած պատգամավորների բացարձակ մեծամասնությունը: Սեպտեմբերի 16-ին նա նոր վարչապետի պաշտոնում կհաստատվի խորհրդարանի երկու պալատների նիստում: