Բելառուսի նախագահի նախկին թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան դիմել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ նշելով, որ Լուկաշենկոյի հետ ստորագրված բոլոր պայմանագրերը նոր իշխանության կողմից վերանայվելու են։
Նրա ուղերձի տեքստը հրապարակվել է Tut.by-ի telegram ալիքում։
«Ցանկանում եմ Վլադիմիր Պուտինին հիշեցնել՝ Սոչիում հանդիպման ժամանակ ինչ էլ որ դուք ընդունեք և ինչի շուրջ էլ որ պայմանավորվեք, դա օրինական ուժ չի ունենա։ Ոչ լեգիտիմ Լուկաշենկոյի հետ ստորագրված բոլոր պայմանագրերը նոր իշխանության կողմից կվերանայվեն։ Որովհետև բելառուս ժողովուրդը ընտրություններում մերժել է Լուկաշենկոյին վստահություն և աջակցություն տալ։ Ես շատ եմ ափսոսում, որ դուք որոշել եք երկխոսություն վարել բռնապետի, այլ ոչ թե բելառուս ժողովրդի հետ»,- նշված է Տիխանովսկայայի ուղերձում։