Բելառուսում տիրող իրավիճակը ներառվել է ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի 45-րդ նիստի օրակարգում, որը այսօր մեկնարկել է Ժնևում: Նման նախաձեռնությամբ ԵՄ անունից հանդես է եկել Գերմանիան, հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը:
Հարցն օրակարգում ներառելու որոշմանը կողմ է քվեարկել՝ 25, դեմ՝ 2 երկիր, 20 երկիր ձեռնպահ է մնացել: Կողմ են քվեարկել ԵՄ անդամ երկրները, Ուկրաինան և լատինաամերիկյան երկրների մեծ մասը: Վենեսուելան և Ֆիլիպինները դեմ են քվեարկել: Աֆրիկյան երկրները և Հայաստանը ձեռնպահ են մնացել քվեարկությունից:
Հիշեցնենք, որ ՄԱԿ Մարդու իրավունքների խորհուրդը 47 տեղ ունի: Անդամներն ընտրվում են ՄԱԿ Գլխավոր Ասամբլեայի կողմից 3 տարի ժամկետով: