ԱՄՆ 16-րդ նախագահ Աբրահամ Լինկոլնի (1809 – 1865) մազափունջը 81 հազար դոլարով վաճառվել է Միացյալ Նահանգներում կայացած աճուրդի ժամանակ:
Այս մասին ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ հաղորդել է Associated Press գործակալությունը՝ հղում կատարելով Բոստոնի RR Auction աճուրդային տան տվյալներին:
Աբրահամ Լինկոլնը գլխին մահացու կրակոցով վիրավորվել է 1865 թվականի ապրիլի 14-ին Վաշինգտոնի Ֆորդի թատրոնում ներկայացման ժամանակ. հաջորդ առավոտյան նա մահացել է:
Սպանությունը կատարել է դերասան Ջոն Ուիլքս Բուտը: Հինգսանտիմետրանոց մազափունջը նախագահի գլխից կտրել է նրան զննած բժիշկը: Նա այն փաթաթել է երկրի պաշտպանական գերատեսչության հեռագրի մեջ, որտեղ նշվում էր պետության ղեկավարի սպանության մասին, և դրա վրա գրել. «Ա. Լինկոլնի մազերը»: