Ատոմային Էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) պատվիրակությունը ժամանել Է Լիբանան տեղի իշխանություններին աջակցություն ցույց տալու Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունից պոտենցիալ ճառագայթումային սպառնալիքի հետազոտության նպատակով: Սեպտեմբերի 14-ին այդ մասին հայտնել Է ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին գործակալության Կառավարիչների խորհրդի նիստում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Գրոսսին նշել Է, որ ՄԱԳԱՏԷ-ն սերտորեն համագործակցում Է Լիբանանի իշխանությունների հետ Բեյրութի առողջապահության ոլորտում և ենթակառուցվածքում նավահանգստում տեղի ունեցած պայթյունից հետո վնասի գնահատման համար:
«ՄԱԳԱՏԷ-ի՝ օգնության ցուցաբերման պատվիրակությունը՝ մասնակից պետություններից Արձագանքման և օգնության ցուցաբերման ցանցի (ՌԱՆԵՏ) խմբերի ներգրավմամբ սեպտեմբերի 12-ին ժամանել Է Լիբանան և այսօր ձեռնամուխ կլինի ճառագայթումային հետազոտությունների, նուշառման և վերլուծումների անցկացման, ինչպես նաև ճառագայթման պոտենցիալ սպառնալիքների մասին խորհրդատվության գործում աջակցություն ցույց տալու աշխատանքին»,- նշել Է ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը:
ԼԱՆԵՏ արձագանքման և օգնության ցուցաբերման ցանցը ՄԱԳԱՏԷ-ի մասնակից պետություններին աջակցություն Է ցույց տալիս ճառագայթումային հետազոտման, ճառագայթաակտիվ աղտոտման մակարդակների որոշման, ռադիոլոգիական ստուգման անցկացման և ռադիոնուկլիդների հայտնաբերման գործում: