Ռուսաստանը Բելառուսին 1,5 մլրդ դոլար պետական վարկ կտրամադրի: Այս մասին ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Մենք պայմանավորվել ենք, որ Ռուսաստանն այս դժվարին պահին Բելառուսին կտրամադրի 1,5 մլրդ դոլար [չափով] պետական վարկ, և մենք դա կիրականացնենք։ Որքանով ինձ է հայտնի, մեր նախարարներն այս հարցի շուրջ աշխատում են պրոֆեսիոնալ մակարդակում»,- ասել է ՌԴ նախագահը: