Ռուսաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններում առաջին կուրս ընդունված արտասահմանցի ուսանողները սեպտեմբերին կկարողանան մուտք գործել Ռուսաստանի Դաշնություն: Այս մասին երկուշաբթի Պետդումայում «Եդինայա Ռոսիա» խմբակցության նախագահության նիստում հայտարարել է ՌԴ ԿԳՆ ղեկավար Վալերի Ֆալկովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Խոսքն այն պետությունների քաղաքացիների մասին է, որոնց սահմանները սեպտեմբերին բաց կլինեն:
«Մենք սեպտեմբերին առաջին կուրսեցիների համար հնարավորություն կստեղծենք... մուտք գործել Ռուսաստանի Դաշնություն՝ սահմանված ալգորիթմի համաձայն, բայց միայն այն երկրներից, որոնք բաց կլինեն»,- ասել է Ֆալկովը: