YouTube տեսահոսթինգը հայտարարել է նոր տեսակի ծառայություն գործարկելու մասին, որն ստացել է Shorts անվանումը: Այն նախատեսված է սմարթֆոնով 15 վայրկյան տևողությամբ տեսանյութեր նկարահանելու սիրահարների համար, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Տեսանյութերը կարելի է համալրել երաժշտությամբ և տարբեր էֆեկտներով, ապա կիսվել հետևորդների հետ: Այս մասին ասվում է տեսահոսթինգի պաշտոնական բլոգում:
Նշվում է, որ նոր ծառայությունը կդառնա TikTok հանրահայտ հավելվածի կրկնօրինակը:
Հատկանշական է, որ Shorts ծառայության նախնական տարբերակը կփորձարկվի Հնդկաստանում, որտեղ մեկ շաբաթ առաջ արգելվել է TikTok-ը: Նոր հավելվածը դեռևս միայն Հնդկաստանում կգործի և կաշխատի միայն Android օպերացիոն համակարգով սարքերում: Ավելի ուշ նախատեսվում է այն հասանելի դարձնել ողջ աշխարհում և նաև iOS համակարգով աշխատող գաջեթենրի համար: