ԱՄՆ իշխանությունները կարգելափակեն մի շարք ապրանքների ներկրումը Չինաստանի Սինցզյան-Ույղուր ինքնավար շրջանից՝ պայմանավորված այնտեղ մարդու իրավունքների ենթադրյալ խախտումներով: Այս մասին պարզ է դառնում ԱՄՆ ներքին անվտանգության նախարարության հայտարարությունից, փոխանցում է ТАСС-ը:
Խոսքն այն արտադրանքի մասին է, որն արտադրվում է ինքնավար շրջանում գործող մի քանի կազմակերպությունների կողմից, որոնք, Վաշինգտոնի կարծիքով, իրենց աշխատանքում հարկադիր աշխատանք են կիրառում: Արգելքը մասնավորապես կտարածվի հագուստի, բամբակե իրերի և համակարգիչների բաղադրամասերի վրա, որոնք արտադրվում են տեղի ընկերությունների կողմից:
Ինչպես ասվում է ԱՄՆ ներքին անվտանգության նախարարության հայտարարության մեջ, այդ միջոցառումներն ուղղված են անօրինական և անմարդկային հարկադիր աշխատանքի դեմ պայքարին, որը ստրկության ժամանակակից տարբերակն է: