Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 150 նոր դեպք: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Հայաստանում սեպտեմբերի 15-ին ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 46119 է: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 920 (+1) դեպք, մահվան ևս 283 (+1) դեպք այլ պատճառներով:
Այս պահին բուժվում է 2975 անձ: Ապաքինվել է 41941 անձ: