ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը Եվրախորհրդարանում ելույթի ժամանակ Ալեքսանդր Լուկաշենկոյին սխալմամբ անվանել է «Ուկրաինայի անօրինական նախագահ», փոխանցում է ТАСС-ը:
«Մենք Բելառուսում ընտրությունները համարում ենք կեղծված, ուստի Լուկաշենկոյին դիտում ենք որպես Ուկրաինայի անօրինական նախագահ», - հայտարարել է նա: Դահլիճում ծիծաղից հետո միայն Բորելն ուղղել է սխալը. «Իհարկե, Բելառուսի, ինչի մասին եմ ես միայն մտածում»: