Ծնունդդ շնորհավոր, Հրանտ ախպարիկ. Փայլանի շնորհավորանքը Դինքի ծննդյան օրվա առթիվ

18:08     15 սեպտեմբերի, 2020

Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր, քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության անդամ Կարո Փայլանն իր ֆեյսբուքյան էջում շնորհավորել է հայազգի հանգուցյալ լրագրող, «Ակօս» թերթի հիմնադիր Հրանտ Դինքի ծննդյան օրը: 

Շնորհավորանքը Փայլանը սկսել է Դինքից մեջբերմամբ. «Մենք այն մարդիկ էինք, որոնք ձգտում էին իրենց դժոխքը դրախտի վերածել...Հրանտ Դինքը 66 տարեկան է: Ծնունդդ շնորհավոր, Հրանտ ախպարիկ: Լավ է, որ քո մեծ մարդկայնությամբ անցար մեր կողքով»:


© armedia.am