Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 257 նոր դեպք: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Հայաստանում սեպտեմբերի 16-ին ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 46376 է: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 923 (+3) դեպք, մահվան ևս 283 (+0) դեպք այլ պատճառներով:
Այս պահին բուժվում է 3101 անձ: Ապաքինվել է 42069 անձ: