Ճապոնիայի խորհրդարանը ձայների մեծամասնությամբ հաստատել է Յոսհիդե Սուգայի թեկնածությունը երկրի վարչապետի պաշտոնում, հայտնում է Интерфакс-ը:
Օգոստոսի 28-ին Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն հայտարարեց առողջական խնդիրների պատճառով հրաժարական ներկայացնելու մտադրության մասին: Նա նշել էր, որ կշարունակի ղեկավարել կառավարությունը, քանի դեռ նոր վարչապետ չի ընտրվել:
Յոսհիդե Սուգան Ճապոնիայի վարչապետի պաշտոնը կզբաղեցնի միչև Աբեի ժամկետի ավարտը: Հաջորդ խորհրդարանական ընտրությունները նշանակված ն 2021 թվականի աշնանը: