Երեկ Apple-ի գլխավոր գրասենյակում առցանց ձևաչափով տեղի է ունեցել Apple-ի նորույթների շնորհանդեսը: Ուշադրության կենտրոնում երկու արտադրանք է եղել՝ Apple Watch-ը և iPad-ը:
Գլխավոր օպերատիվ տնօրեն Ջեֆ Ուիլյամսը ներկայացրել է Apple Watch Series 6-ը: Նա հայտարարել է, որ արտադրանքը հագեցած կլինի արյան մեջ թթվածնի մակարդակին հետևող հաղորդիչով: Սարքը այս ցուցանիշը որոշում է արյան գույնով, ախտորոշման համար պահանջվում է ընդամենը 15 վայրկյան: Ուիլյամսն ասել է, որ Apple Watch Series 6-ը կաշխատի iPhone 11-ում օգտագործված, բայց Apple Watch-ի համար հարմարեցված A13 պրոցեսորով:
Բազային տարբերակով ժամացույցը կարժենա 400 դոլար:
2012 թվականից առաջին անգամ աշնանային շնորհանդեսին չի ներկայացվել iPhone-ի նոր շարք: