ՌԴ Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի գլխավորությամբ այսօր Մինսկ է ժամանել ռուսական ռազմական պատվիրակությունը: Այս մասին հայտնում է Բելառուսի ՊՆ պաշտոնական կայքը:
«Բելառուսի և Ռուսաստանի միջև երկկողմ ռազմական համագործակցության հարցերի քննարկման նպատակով սեպետեմբերի 16-ին Մինսկ է ժամանել ռուսական ռազմական պատվիրակությունը՝ ՌԴ պաշտպանության նախարար գեներալ Սերգեյ Շոյգուի գլխավորությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ:
Այս օրերին Բելառուսում անցկացվում են ռուս-բելառուսական «Սլավոնական եղբայրություն-2020» զորավարժությունները: