Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է ՌԴ ժողովրդական արտիստ Եվգենի Պետրոսյանին՝ 75-ամյակի առթիվ։ Այս մասին տեղեկանում ենք Կրեմլի կայքից:
«Դուք հաջողությամբ կայացել եք ստեղծագործական ոլորտում, վառ էջեր եք թողել հայրենական էստրադային արվեստի տարեգրության մեջ։ Հավատարիմ երկրպագուները բարձր են գնահատում իմպրովիզ ստեղծագործողի Ձեր տաղանդը և անկրկնելի արտիստիկ խառնվածքը», – նշվում է հաղորդագրության մեջ։