Ռուսաստանի կառավարությունը հերքել է հաջորդ շաբաթ վարչապետ Միխայիլ Միշուստինի՝ Հայաստան կատարելիք այցի մասին լուրերը:
«Այս տեղեկատվությունն իրականությանը չի համապատասխանում: Հաջորդ շաբաթ նախատեսված չէ այց Հայաստան», - «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են ՌԴ կառավարության մամուլի ծառայությունից:
Ավելի վաղ Telegram ալիքներում հաղորդագրություններ էին տարածվել Միշուստինի Հայաստան նախատեսվող այցի մասին: