Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 295 նոր դեպք: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Հայաստանում սեպտեմբերի 17-ին ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 46671 է: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 925 (+2) դեպք, մահվան ևս 283 (+0) դեպք այլ պատճառներով:
Այս պահին բուժվում է 3232 անձ: Ապաքինվել է 42231 անձ: