Հնդիկ բժիշկներն անցած օրվա ընթացքում հայտնաբերել են կորոնավիրուսի ավելի քան 97,8 հազար դեպք. դա երկրում մեկ օրվա ընթացքում հիվանդացածների թվի ամենամեծ աճն է կորոնավիրուսի համավարակի սկսվելուց ի վեր: Այդ մասին վկայում են Հնդկաստանի առողջապահության և ընտանեկան բարեկեցության նախարարության տվյալները:
Հնդկաստանն աշխարհում երկրորդ տեղում է կորոնավիրուսի հայտնաբերված դեպքերի թվով. առողջապահության նախարարության վերջին տվյալների համաձայն, երկրում այդ հիվանդությամբ 5,11 միլիոնից ավելի մարդ է հայտնաբերվել:
Հիվանդանոցներում բուժում է ստանում 1 միլիոնից ավելի մարդ:
Վերջին մեկ օրում հիվանդների թիվն աճել է ավելի քան 14 հազարով: Մահացածների թիվը գերազանցել է 83 հազարը, մեկ օրում հիվանդությունից մահացել է 1132 մարդ: