Պաղեստինյան խնդիրը պահպանում է սրությունը, չնայած Իսրայելի և արաբական մի շարք երկրների միջև հարաբերությունների նորմալացմանը: Այս մասին հայտնել են Ռուսաստանի ԱԳՆ-ում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի» -ն:
«Ի գիտություն ընդունելով տեղի ունեցած տեղաշարժը Իսրայելի և արաբական մի շարք երկրների միջև հարաբերությունների նորմալացման գործընթացում՝ արձանագրում ենք, որ պաղեստինյան խնդիրը պահպանում է իր սրությունը: Սխալ կլիներ մտածել, որ առանց այդ կարգավորման կհաջողվի հուսալի կայունության հասնել Մերձավոր Արևելքի տարածաշրջանում:
Այդ իսկ պատճառով կոչ ենք անում տարածաշրջանային և միջազգային գործընկերներին՝ ակտիվացնել համակարգված ջանքերն այդ ուղղությամբ:
Ռուսաստանը պատրաստ է տվյալ համատեղ աշխատանքին, այդ թվում՝ «քառյակի» շրջանակներում, որը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից ճանաչվել է մերձավորարևելյան կարգավորման շուրջ բանակցությունների ուղեկցող մեխանիզմ, և պատրաստ է նաև Արաբական պետությունների լիգայի հետ սերտ փոխգործակցությանը»,- ասվում է ՌԴ ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ: