Սեպտեմբերի 17-ին Ազգային ժողովը քրեականացրեց ցեղասպանության ուղղակի և հրապարակային քարոզչությունը, ինչպես նաև ցեղասպանության կոչերը, փոխանցում է News.am-ը:
Նոր օրենքի հեղինակներն են իշխող «Իմ քայլը» դաշինքի պատգամավորները։
Օրենքը խախտողին սպառնում է 8-ից մինչև 10 տարի ժամկետով բանտարկություն։ Նույն արարքը, որ կատարվել է լրատվամիջոցներով կամ համակարգչային համակարգով անձանց խմբի հետ նախնական համաձայնությամբ, կպատժվի 10-ից մինչև 14 տարի ժամկետով ազատազրկմամբ։
Նույն արարքը, որ կատարվել է կազմակերպված խմբի կողմից՝ իր ծառայողական դիրքն օգտագործելով, կպատժվի 14-ից մինչև 20 տարի ժամկետով ազատազրկմամբ կամ ցմահ ազատազրկմամբ։
Օրենքի հեղինակների կարծիքով՝ նման խիստ միջոցները թույլ կտան ամբողջ աշխարհին ցուցադրել այս խնդրի հանդեպ Հայաստանի դիրքորոշումը և դառնալ ցեղասպանության քարոզչության դեմ յուրատեսակ առաջամարտիկ։
Նոր օրենքը խորհրդարանն աջակցեց միաձայն՝ 121 կողմ ձայներով։