Մոսկվայի և Պեկինի միասնությունն «ամուր է ինչպես ժայռը», ոչ մի արտաքին գործոն չի կարողանա ազդել երկու երկրների ռազմավարական փոխգործակցության վրա: Այս մասին Չինաստանի արտգործնախարար Վան Ին հայտարարել է «Սինհուա» գործակալությանը տված հարցազրույցում՝ ամփոփելով Ռուսաստան կատարած այցը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Բարեկամությունն անխախտ է: «…» Անկայուն և մշտապես փոփոխվող միջազգային իրադրության պայմաններում ռուս-չինական ամուր հարաբերություններն էլ ավելի մեծ նշանակություն ունեն տարածաշրջանային և միջազգային խաղաղությանն ու անվտանգությանն աջակցելու համար»,-ասել է նա:
Չինաստանի ԱԳ նախարարի խոսքով՝ կողմերը փոխհամաձայնության են հասել երկկողմ հարաբերությունների ամրապնդման և միջազգային ու տարածաշրջանային մարտահրավերներին հակազդելու հարցում: