Կորոնավիրուսի ճգնաժամից հետո համաշխարհային տնտեսական վերականգնումը կտևի հինգ տարի: Նման կարծիք հինգշաբթի հայտնել է Համաշխարհային բանկի գլխավոր տնտեսագետ Կարմեն Ռեյնհարթը Մադրիդում կազմակերպված «Միտումներ -2021» ֆորումին տեսակապի միջոցով ելույթի ժամանակ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Ամբողջական վերականգնումը կտևի հինգ տարի»,- մեջբերում է Reuters-ը նրա խոսքերը: Ռեյնհարթն հավելել է, որ համավարակի արդյունքում առաջացած ռեցեսիան որոշ երկրներում ավելի երկար կտևի, քան մյուսներում, և դա կխորացնի անհավասարությունը, քանի որ ամենաաղքատ երկրներն ավելի շատ կտուժեն ճգնաժամից: