Նախագահի դեմոկրատական կուսակցության թեկնածու Ջո Բայդենը կարծում է, որ նախագահ Դոնալդ Թրամփը պետք է հեռանա իշխանությունից` կորավիրուսով պայմանավորված իրավիճակին իր կողմից տրված արձագանքի պատճառով: Այս մասին հաղորդում է Hill-ը:
«Ամբողջ հարցը մեկն է` ֆոնդային բորսան: Նա չի ուզում, որ ինչ-որ բան պատահի: «Ամբողջ հարցը նրա վերընտրման մեջ է: Դա պետք է մտահոգի ամերիկյան ժողովրդին»,- ասաց Բայդենը` վկայակոչելով Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի (CDC) տնօրեն Ռոբերտ Ռեդֆիլդի վերջին մեկնաբանությունները, ով ամերիկացիներին կոչ է անում դիմակներ կրել` վիրուսի տարածումը կանխելու համար:
«Պետք է ուս ուսի կանգնեք ամերիկացի ժողովրդի հետ: Նախագահը պետք է լքի իր պաշտոնը»,- ասել է Բայդենը:
Բայդենի խոսքերը հնչեցվել են այն բանից հետո, երբ Թրամփը հերքել էր Ռեդֆիլդի մեկնաբանությունը պատվաստումների ժամկետների, դիմակների բաշխման և արդյունավետության վերաբերյալ: Ռեդֆիլդը Կոնգրեսին հայտնել էր, որ պատվաստանյութը դժվար թե հասարակության համար հասանելի լինի հաջորդ տարվա «երկրորդ կամ երրորդ եռամսյակում»: Բացի այդ, Ռեդֆիլդը դիմակների օգտագործումն «ամենակարևոր և ամենահզոր հանրային առողջապահական գործիքն» էր անվանել վիրուսի տարածման դեմ պայքարում:
Թրամփը հայտարարել էր, որ Ռեդֆիլդը «պարզապես սխալվել է», և դա «սխալ տեղեկություն էր»: «Կարծում եմ` նա պարզապես սխալվել է… Կարծում եմ` նա սխալ է հասկացել հարցը»: