Սան Ֆրանցիսկոյի հայկական եկեղեցու հարակից շենքը հրկիզվել է

14:23     18 սեպտեմբերի, 2020

Սան Ֆրանցիսկոյի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցու հարակից շենքն այսօր առավոտյան՝ մոտավորապես ժամը 4-ին հրկիզվել է՝ հայտնում են եկեղեցու հոգաբարձուների խորհրդից:

Շենքում տեղավորված էին «Վասպուրական» սրահը, ինչպես նաև եկեղեցու և մի շարք այլ կազմակերպությունների գրասենյակներ, հաղորդում է «Ասպարեզը»: 

Սան Ֆրանցիսկոյի հրշեջ ծառայությունն անմիջապես արձագանքել է, սակայն շենքը մեծ վնասներ է կրել:

Սան Ֆրանցիսկոյի ոստիկանության բաժանմունքը հետաքննում է միջադեպը:

 

 

 


© armedia.am