Իմ կարծիքով, սա կարևոր իրադարձություն է: Ամեն ինչից բացի, այն կարևոր է, քանի որ դա յուրատեսակ պրեմիերա է: Որքանով ինձ հայտնի է, հայկական գրադարաններում այդպիսի կենտրոններ դեռ չկան: Այս մասին սեպտեմբերի 18-ին Երևանի քաղաքապետարանի Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանի մասնաճյուղում «Ռուսական կենտրոնի» բացման կապակցությամբ իր խոսում հայտարարել է Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը, փոխանցում է News.am-ը:
«Հուսով եմ, որ այս շատ կարևոր նախաձեռնությունը կշարունակվի, այդ թվում` նաև այլ քաղաքներում, Հայաստանի Հանրապետության մյուս մարզերում: Թվում է` Հայաստանում բոլորը գիտեն Ռուսաստանի մասին, բայց իրականում այդպես չէ, քանի որ աշխարհը փոխվում է, մեր երկրները փոխվում են: Շատ կարևոր է, որպեսզի մեր երկրների քաղաքացիները, հատկապես` երիտասարդները, թարմացված տեղեկատվություն են ստացել մեր երկրներում տեղի ունեցող իրադարձությունների մասին, ծանոթանան մշակույթի զարգացմանը, մեր երկրների հոգևոր կյանքին և սոցիալական կյանքին: Իսկապես շատ կարևոր է, որպեսզի մեր հարաբերությունները պահպանեն այս դինամիկան, որը միշտ էլ բնորոշ է եղել, և, իհարկե, մեր հարաբերությունները շատ ամուր են, դրանց արմատները շատ խորն են: Բայց դա չի կարելի որպես իրողություն ընկալել. մենք պետք է անընդհատ միասին աշխատենք, որպեսզի այդ հարաբերությունները պահպանվեն, զարգանան` բնականաբար հարմարվելով մեր երկրների և ամբողջ աշխարհի նոր իրողություններին: Մաղթում եմ, որպեսզի «Ռուսական կենտրոնը» շատ էֆեկտիվ լինի, որպեսզի այն լրացուցիչ գրավչության վայր դառնա ընթերցողների համար: Այսինքն` սա Կենտրոնական գրադարանի և Մոսկվայի տան համատեղ, պայմանականորեն ասած, ընդհանուր ձեռնարկությունն է, որն աշխատում է մեր ընդհանուր շահերի համար: Մեր կողմից մենք ուշադիր կհետևենք Կենտրոնի գործունեությանը և անհրաժեշտ օգնություն կտրամադրենք նրան»,- ասել է նա: