Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը բացասաբար է գնահատում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցությունների ներկա վիճակը և կարծում է, որ դրանք իրականում դադարել են, հաղորդում է ՏԱՍՍ-ը, փոխանցում է News.am-ը:
«Ես բացասական եմ գնահատում բանակցային գործընթացի ներկա վիճակը: Կարծում եմ, որ ադրբեջանցի ժողովուրդը լիովին համաձայն է ինձ հետ... Բանակցություններն իրականում չեն ընթանում»,- տեղական հեռուստաընկերություններին տված հարցազրույցում ասել է Ալիևը:
Միաժամանակ, ըստ Ադրբեջանի նախագահի, «քննարկումներին մասնակցելը հանուն տեսանելիության, ըստ էության, տեսանելիություն էլ կլինի»: