ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Մաջիթ Տահտ- Ռավանչին հույս է հայտնել, որ Անվտանգության խորհրդի անդամները կանտեսեն ԱՄՆ հայտարարություններն` Իրանի դեմ ՄԱԿ-ի կողմից սանկցիաների վերականգնման մասին: Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
«Իրանի Իսլամական Հանրապետությունը հույս ունի, որ ՄԱԿ ԱԽ անդամները հերթական անգամ կմերժեն ԱՄՆ-ի փորձերը` չարաշահել ԱԽ գործընթացները, և այդպիսով կպահպանեն ԱԽ և ՄԱԿ նկատմամբ վստահությունն ու հեղինակությունը», - ասված է հաղորդագրության մեջ:
Իրանական կողմի պնդմամբ հակաիրանական պատժամիջոցների մեխանիզմի վերականգման ամերիկյան փորձերը իրավական առումով հիմնավոր չեն, քանի որ Վաշինգտոնն այլևս չի համարվոմ Գործողությունների համատեղ համընդհանուր ծրագրի անդամ:
Ավելի վաղ հայտնի էր, որ առաջիկայում Միացյալ Նահանգները մտադիր է Իրանի նկատմամբ նոր գործողություններ կիրառել: