Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 277 նոր դեպք: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Հայաստանում սեպտեմբերի 20-ին ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 47431 է: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 930 (+2) դեպք, մահվան ևս 287 (+2) դեպք այլ պատճառներով:
Այս պահին բուժվում է 3606 անձ: Ապաքինվել է 42608 անձ: