Անկախությունը մարդու հոգուց է սկսվում, այ ոչ միայն սահմանից: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 11-ին «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում նշեց պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, փոխանցում է News.am-ը:
«Անկախության երաշխավորը ոչ միայն բանակն է, այլ նաեւ ժողովուրդն է եւ նրա ծոցից ծնված ՀՀ զինված ուժերը»,-ասաց նա:
Տոնոյանը հորդորեց անհոգ լինել. «Անհոգ եղեք, մենք ուժեղ ենք, տոկուն ենք եւ միայն ու միայն հաղթանակներ ենք ունենալու: Մաղթում եմ մեր ժողովրդին ուժ եւ տոկունություն՝ հաղթարհարելու այն բոլոր փորձությունները, որոնք հնարավոր են: Ես վստահ եմ, որ մեր ժողովուրդը միայն ու միայն հաղթանակներ է կրելու, որովհետեւ մեր ցանկացածը, մեր կամեցածը արդար է»:
Դիտարկմանը, որ ԱԺ-ում հայտարարել էր, թե պատրաստվում է Ադրբեջանին հակահարված տալ, արդեն տվե՞լ է, նախարարը արձագանքեց. «Ամեն ինչ իր ժամանակին»: