Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 121 նոր դեպք: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Հայաստանում սեպտեմբերի 21-ին ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 47552 է: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 936 (+6) դեպք, մահվան ևս 287 (+0) դեպք այլ պատճառներով:
Այս պահին բուժվում է 3692 անձ: Ապաքինվել է 42637 անձ: