ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանում Իրանի պաշտպանության նախարարության դեմ: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն:
Վերջինս տեղեկացրել է, որ ԱՄՆ նախագահը հրամանագիր է ստորագրել , որի համաձայն՝ ԱՄՆ-ն միակողմանի պատժամիջոցներ կսահմանի Իրանի դեմ և կվերականգնի զենքի էմբարգոն Թեհրանի դեմ:
«Այսօր առաջին քայլն եմ անում այդ հրամանագրի համապատասխան, պատժամիջոցներ եմ սահմանում Իրանի պաշտպանության նախարարության և երկրի ԶՈւ տեխնիկական ստորաբաժանումների նկատմամբ»,- ասել է Պոմպեոն:
Նա հավելել է, որ պատժամիջոցներ են սահմանվում նաև «իրանական պաշտպանական ոլորտի և դրա ղեկավարության դեմ»:
Բացի այդ, ԱՄՆ առևտրի նախարարությունը պատժամիջոցային ցանկում 5 իրանցի գիտնականների է ներառում՝ իրանական միջուկային ծրագրին աջակցելու և այն իրագործելու համար»: