Զինվորականներով և ռազմական տեխնիկայով նոր շարասյունը Թուրքիայից ուղևորվել է դեպի Սիրիայի հյուսիս-արևմուտք, որտեղ տեղակայված են թուրքական ստորաբաժանումները: Այս մասին երկուշաբթի հայտարարել է «Ուկրինֆորմ» լրատվական գործակալությունը՝ հղում անելով մարդու իրավունքների մոնիտորինգի սիրիական կենտրոնի ակտիվիստներին (SOHR), փոխանցում է Կորեսպոնդենտը:
Նրանց խոսքով՝ շարասյունը ներառում է շուրջ 15 ռազմական մեքենա և բեռնատար: Նրանք Սիրիայի հետ սահմանը հատել են գիշերը՝ Կաֆր Լուզին անցումով:
Կազմակերպության տվյալներով՝ զինադադարի նոր ռեժիմի ուժի մեջ մտնելուց ի վեր Սիրիայում թուրք զինծառայողների թիվը հասել է 6370-ի՝ չհաշված նոր ժամանած մի քանի հարյուր զինծառայողներին: