Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 115 նոր դեպք: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Հայաստանում սեպտեմբերի 22-ին ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 47667 է: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 938 (+2) դեպք, մահվան ևս 288 (+1) դեպք այլ պատճառներով:
Այս պահին բուժվում է 3765 անձ: Ապաքինվել է 42676 անձ: