ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել:
«Անկախության 29-ամյակի առիթով մեր գործընկերները պատրաստել են հայկական արտադրության ականանետների ու ականների փորձարկումների ընթացքում նկարահանված այս հոլովակը։
Շնորհակալություն հայտնենք մեր ռազմարդյունաբերողներին և պատրաստվենք անկախության 30-ամյակին», -տեսանյութին կից գրել է Արշակյանը։