Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը պատրաստ է Թուրքիայի հետ երկխոսության, բայց Անկարան պետք է հարգի Եվրամիության ինքնիշխանությունը, միջազգային իրավունքը ևբացատրի իր գործողությունները Լիբիայում ու Սիրիայում:
«Մենք՝ եվրոպացիներս, պատրաստ ենք երկխոսության, սակայն ոչ թե վախեցնելու հաշվին, այլ միջազգային իրավունքը, դաշնակիցների միջևհամագործակցությունը հարգելով»,- ասել է Մակրոնը Միավորված ազգերի կազմակերպության 75-րդ տարեդարձին իր ելույթի ժամանակ։
«Այս սկզբունքները չեն քննարկվում»,- հավելել է Ֆրանսիայի նախագահը: