ԱՄՆ-ը չի կարող ո՛չ բանակցություններ, ո՛չ պատերազմ պարտադրել Իրանին: Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին՝ ելույթ ունենալով ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 75-րդ նստաշրջանում:
«Քաղաքական ազատությունը կարևոր է, և մենք, որպես Մերձավոր Արևելքի ամենահին ժողովրդավարություն, հպարտ ենք, որ մեր ժողովուրդը որոշում է իր ճակատագիրը, և աճուրդի չենք հանելու ներքին ազատությունը»:
«Մենք մանրադրամ չենք դառնա ԱՄՆ ընտրապայքարում և ներքին քաղաքականության մեջ: Ընտրություններից հետո ԱՄՆ վարչակազմին այլ բան չի մնում, քան հանձնվել Իրանի ժողովրդի կայունությանը»:
«Նրանք առանց որևէ հիմքի մեզ մեղադրում են միջուկային զենք ստեղծելու փորձի մեջ և դա այն դեպքում, երբ ԱՄՆ-ը խայտառակ համբավ ունի՝ որպես միակ երկիր, որն ատոմային ռումբեր է օգտագործել մարդկության պատմության մեջ»,- ասել է Ռոհանին: