Պուտինը երեք հայ բժշկի է պարգևատրել կորոնավիրուսի դեմ պայքարում ցուցաբերած անձնուրացության համար

10:14     23 սեպտեմբերի, 2020

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել 20 բժիշկների պարգևատրման մասին` կորոնավիրուսի դեմ պայքարում մեծ ներդրում ունենալու և մասնագիտական պարտքը կատարելիս ցուցաբերած անձնուրացության համար, փոխանցում է Tert.am-ը:

Ինչպես փոպանցում է Rusarminfo-ն, ՌԴ նախագահի հրամանագրով Ալեքսանդր Նևսկիի շքանշանով պարգևատրվել է Մոսկվայի պետական համալսարանի (ՄՊՀ) Բժշկական գիտակրթական կենտրոնի տնօրեն, ուրոլոգ, ՌԴ Գիտությունների ակադեմիայի անդամ, բժշկական գիտությունների դոկտոր Արամայիս Քամալովին:

Պարգևատրման արժանացած մասնագետների ցանկում ընդգրկվել են նաև ՄՊՀ-ի բուժկենտրոնի այլ աշխատակիցներ Դավիթ Ասատրյանը, որն արժանացել է Պրոգովի շքանշանին, և Ժաննա Հակոբյանը, որին շնորհվել է Ռուսաստանի առողջապահության համակարգի վաստակավոր աշխատակցի պատվավոր կոչումը:


© armedia.am