Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչությանը (ԿՀՎ) մեղադրել է Բոլիվարական Հանրապետության տարածքում ամերիկյան ղեկավարության հավանությամբ ահաբեկչական հարձակումներ նախապատրաստելու մեջ։
«Ինչպես հայտնի է, Դոնալդ Թրամփի կառավարությունը ԱՄՆ Թմրանյութերի տարածման դեմ պայքարի վարչությունն օգտագործում է Վենեսուելայի վրա հարձակումներ կազմակերպելու համար։ Բայց նորությունն այն է, որ ԱՄՆ իշխանությունները կանաչ լույս են վառել ԿՀՎ-ի առաջ, որ նրա անմիջական գործակալները ընդհատակյա ահաբեկչական գործողություն կատարեն»,- հայտարարել է Մադուրոն պետական հեռուստատեսության եթերում։
Նրա խոսքով՝ պատրաստվող հարձակումներն ուղղված էին նավթային ճյուղի, էլեկտրաէներգետիկայի, ռազմական օբյեկտների թիրախներին, ինչպես նաև ընտրական գործընթացի խափանմանը։ Քաղաքական գործիչը հիշեցրել է նաև այն մասին, որ իշխանություններն ավելի վաղ բռնել էին ամերիկյան հատուկ ծառայությունների այդպիսի ներկայացուցիչներից մեկին, որը բացահայտել էր ԱՄՆ վարչակազմի համապատասխան ծրագրերը։