Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 210 նոր դեպք: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Հայաստանում սեպտեմբերի 23-ին ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 47877: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 942 (+4) դեպք, մահվան ևս 292 (+4) դեպք այլ պատճառներով:
Այս պահին բուժվում է 3617 անձ: Ապաքինվել է 43026 անձ: