Պենտագոնի ղեկավար Մարկ Էսփերն Իսրայելի պաշտպանության նախարար Բենի Գանցի հետ հանդիպմանը խոստացել է ամրապնդել հրեական պետության անվտանգությունն ու ռազմական գերակշռությունը Մերձավոր Արևելքում, հայտնում է ТАСС-ը՝ ամերիկյան գերատեսչության մամուլի ծառայության վրա հղումով:
«Մեր գործընկերությունը սերնդե սերունդ կառուցում են ընդհանուր արժեքների, շահերի և մտահոգությունների վրա, - Էսփերի խոսքից մեջբերում է գերատեսչությունը:- (…) Մեր ռազմական համագործակցության անկյունաքարն Իսրայելի ռազմական գերակշռության պահպանումն է տարածաշրջանում: Կշարունակենք պահպանել Իսրայելի անվտանգության ապահովման մեր վաղեմի առաջնահերթությունը»:
Նախարարները քննարկել են Արաբական Միացյալ Էմիրությունների և Բահրեյնի հետ Իսրայելի հարաբերությունների կարգավորման համաձայնագրերի ստորագրումը, որոնք«տարածաշրջանային անվտանգության ամրապնդման պատմական հնարավորություն» են բացում: