Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում իր ելույթի ժամանակ դատապարտել է ԱՄԷ-ին և Բահրեյնին Իսրայելի հետ համաձայնագրեր ստորագրելու համար` նրանց «համագործակիցներ» անվանելով, փոխանցում է news.am:
«Կեղտոտ ձեռքը, որը համարձակվում է դիպչել Երուսաղեմի պարկեշտությանը, որտեղ երեք հիմնական կրոններ են ապրում, գերազանցել է լկտիությունը»,- ասել է Էրդողանը: Նա մեղադրել է Իսրայելին «համագործակիցների միջոցով ամրոցը ներսից գրավելու փորձի մեջ» և ասել է, որ Իսրայելի աջակցությոինը` Երուսաղեմում դեսպանատներ բացելու համաձայնագրերի և ջանքերի տեսքով, «միայն նպաստել է միջազգային հիմնարար պարամետրերի խարխլմանն ուղղված Իսրայելի ջանքերին»: