Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ինքն անձամբ տեղեկություն չի ունեցել Բելառուսի Նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի այսօր տեղի ունեցած երդմնակալության մասին: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
«Ես անձամբ տեղեկություն չեմ ունեցել այդ մասին»,-ասել է Պեսկովը լրագրողներին` պատասխանելով հարցին այն մասին, թե արդյոք Կրեմլում գիտեին, որ Բելառուսի նախագահի երդմնակալությունը տեղի է ունենալու այսօր:
Մեկնաբանելով հարցն այն մասին, թե արդյոք ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրավիրված է եղել Լուկաշենկոյի երդմնակալության արարողությանը, Պեսկովը նշել է, որ ընթացակարգը չի նախատեսում օտարերկրյա առաջնորդների ներկայությունը երդմնակալության արարողությանը: