ՊԵԿ քննչական վարչությունում «Գև Գար» և «Էրեմ» ՍՊ ընկերությունների վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրի 193-րդ և 205-րդ հոդվածի 2-դր մասով քննվող քրեական գործով կատարված նախաքննությամբ պարզվել է, որ քաղաքացի Է. Ս-ն շահույթ ստանալու նպատակով այդ ընկերությունների անվամբ 2019-2020 թվականների ընթացքում կազմակերպել ու ղեկավարել է ԵԱՏՄ երկրներից, մասնավորապես Ռուսաստանի Դաշնությունից Հայաստանի Հանրապետություն շուրջ 950 մլն ՀՀ դրամ արժողությամբ հացահատիկային մշակաբույսերի ու սերմերի ներմուծման և իրացման ձեռնարկատիրական գործունեությունը, տեղեկացնում է ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:
ՊԵԿ քննչական վարչության և Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության համատեղ իրականացված քննչական և օպերատիվ գործողությունների արդյունքում հայտնաբերվել ու ձերբակալվել է հանցավոր արարքների կատարման մեջ կասկածվող քաղաքացի Է. Ս-ն: Միաժամանակ, քրեական գործով տարբեր հասցեներում կատարված խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել և առգրավվել են քրեական գործի համար կարևոր ապացուցողական նշանակություն ունեցող իրեր ու փաստաթղթեր:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: